Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի վարչապետ. հատկապես վերջին ամիսներին որոշ դժվարություններ են ծագել ճանապարհների բարեկարգման աշխատանքների հետ կապված

Օգոստոս 05,2016 17:19

ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 5-ին խորհրդակցություն է հրավիրել ճանապարհների բարեկարգման աշխատանքների վերաբերյալ՝ ոլորտի պատասխանատուների, վարչակազմերի ղեկավարների և շինարարական ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Վարչապետը, հակիրճ ներկայացնելով ճանապարհների բարեկարգման ուղղությամբ կառավարության վերջին տարիների քաղաքականությունը և գործիքակազմը, նշել է, որ այժմ, «Արցախ ուղի» ՓԲԸ-ի ծանրաբեռնվածության պատճառով, անհրաժեշտ է նոր մեխանիզմ ևս ձևավորել՝ հանրապետական, շրջանային և տեղական նշանակության ճանապարհների սպասարկման նպատակով:

«Քանի որ հատկապես վերջին ամիսներին որոշ դժվարություններ են ծագել ճանապարհների բարեկարգման աշխատանքների հետ կապված, մենք որոշել եք շինարարական ընկերություններից յուրաքանչյուրին կցել հանրապետության տարածքի մի հատվածի, որպեսզի նրանք իրագործեն ճանապարհների ընթացիկ սպասարկումը: Կառավարությունը կապահովի այդ կազմակերպություններին համապատասխան տեխնիկական և ֆինանսական միջոցներով, իսկ շրջանների վարչակազմերը տեղերում կհամագործակցեն նրանց հետ՝ աշխատանքների արդյունավետ համակարգման նպատակով»,- ասել է Ա. Հարությունյանը:

Գործադիրի ղեկավարն ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է որոշման իրագործման հետ կապված որոշ հարցեր և համոզմունք հայտնել, որ այդ մեխանիզմի միջոցով հանրապետության ճանապարհների սպասարկումը կիրականացվի ժամանակին և արդյունավետորեն:

 

ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031