Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտվեց ՀՀԿ ԵԿ նախաձեռնությամբ կազմակերպված «Անդրանիկ Մարգարյանի անվան ամառային քաղաքական դպրոց» ծրագիրը

Օգոստոս 09,2016 13:40

Օգոստոսի 9-ին կայացավ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կողմից հայտարարված Անդրանիկ Մարգարյանի անվան ամառային քաղաքական դպրոցի պաշտոնական փակումը: Փակման արարողությանը ներկա էին ՀՀԿ փոխնախագահ և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը:

Ծրագրի նպատակն էր ստեղծել քաղաքական նոր մշակույթ և խթանել նոր մտածողությամբ երիտասարդության ձևավորմանն ու զարգացմանը:

Ամառային դպրոցի շրջանակներում երիտասարդները ստացել են ակադեմիական և պրակտիկ գիտելիքներ ՀՀ արտաքին և ներքին քաղաքականության, պետական կառավարման համակարգի, ազգային և պետական անվտանգության, քաղաքական PR-ի, մեդիայի հետ աշխատանքի, ինչպես նաև կուսակցության պատմության, գաղափարախոսության, գործունեության և արտաքին կապերի վերաբերյալ: Դասընթացները վարել են իրենց ոլորտում լավագույն մասնագետները:

Հիշեցնենք, որ երկփուլ մրցույթի արդյունքում ամառային քաղաքական դպրոց ընդունվելու հնարավորություն էին ստացել 20 երիտասարդներ, որոնք բոլորն էլ ծրագրի ավարտին հաջողությամբ հանձնել են ավարտական քննությունը և ստացել հավաստագրեր:
Հավելենք, որ ծրագրի լավագույն շրջանավարտները հնարավորություն կստանան ուսումը շարունակելու ՀՀԿ քաղաքական դպրոցում:

 

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031