Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատարանն ընդունեց շատ անմարդկային որոշում». Հայարփի Սարգսյան

Օգոստոս 10,2016 11:41 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ Վերաքննիչ դատարանն այսօր առավոտյան մերժեց «Սասնա ծռեր» խմբի անդամ, 29–ամյա Հովհաննես Հարությունյանի կալանքի որոշման դեմ փաստաբան Հայարփի Սարգսյանի բողոքը:

Թեեւ Հայարփի Սարգսյանը երեկ Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ դատաքննությանը ներկա Հովհաննեսն իր ծանր առողջական վիճակով հուզել էր դատավարական բոլոր կողմերին ու դատավարության ընթացքից ինքը լիահույս է, որ դատարանը կբավարարի իր բողոքը , այսօր մեզ հետ զրւյցում հայտնեց իր հիասթափությունը:

«Դատարանն ընդունեց շատ անմարդկային որոշում՝ մերժելով մեր բողոքը: Այն ամենն, ինչ պատկերացնում էինք երեկ, չիրականացավ, մեր հույսերն էլ չարդարացան»,- ասաց փաստաբանը:

Նա դատարանի որոշումը համարեց քաղաքական պատվեր ու ասաց, որ պատրաստվում է դիմել մարդու իրավունքների եվրոպական դատարան, իսկ ՀՀ Վճռաբեկ ատյանին էլ կհայտնի անվստահություն:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռիմա says:

    Ազատություն Քաղբանտարկյալ Դատարաններին!!!