Լրահոս
Օրվա լրահոսը

Ձևավորվել է քաղաքաշինության նախարարին կից հասարակական խորհրդի կազմը

Օգոստոս 10,2016 11:50 Share
Աջակցեք aravot.am-ին

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության Հայաստանի Հանրապետության նախարարին կից հասարակական խորհրդի օրինակելի աշխատակարգին հավանություն տալու մասին արձանագրային որոշման պահանջները և ամփոփելով ՀՀ քաղաքաշինության նախարարին կից հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու համար սահմանված կարգով ներկայացված դիմումների քննարկման արդյունքները` նախարար Նարեկ Սարգսյանը օգոստոսի 9-ին ստորագրել է նախարարին կից հասարակական խորհրդի կազմը հաստատելու մասին հրաման:

Նախարարին կից հասարակական խորհրդի կազմում ընդգրկված են քաղաքաշինության բնագավառում գործունեություն իրականացնող ընկերությունների, հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, շինարարներ, ճարտարապետներ, շահագրգիռ անձինք:

Խորհուրդը նպատակ ունի աջակցելու նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների առավել արդյունավետ իրականացմանը՝ առաջարկություններ ներկայացնելով ինչպես նախարարության կողմից վարվող ընդհանուր քաղաքականության վերաբերյալ, այնպես էլ՝ հստակ օրակարգի ձևավորմամբ քննարկումներ ծավալելով հասարակությանը հուզող թեմաների և խնդիրների շուրջ:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ  ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: