Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայացվել է 2-րդ բանակային զորամիավորման նորանշանակ հրամանատարը

Օգոստոս 10,2016 18:00

Oգոստոսի 9-ին Վարդենիսի մշակույթի տանը ՀՀ ՊՆ 2-րդ բանակային զորամիավորման հրամանատարական կազմին է ներկայացվել զորամիավորման նորանշանակ հրամանատար, գնդապետ Դավիթ Մունակյանը: Զորամիավորման հրամանատարական կազմի և տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված միջոցառմանը ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Բանակային զորամիավորման հրամանատար, գնդապետ Դավիթ Մանուկյանն իր խոսքում շեշտել է, որ պատվաբեր է ստանձնել լավագույն բանակային զորամիավորումներից մեկի հրամանատարի պաշտոնը և վստահեցրել, որ զորամիավորման հրամանատարական կազմը շարունակելու է նույն եռանդով և նվիրումով ծառայել ի շահ ազգային բանակի: Շնորհակալություն հայտնելով ներկաներին համատեղ արդյունավետ աշխատանքի համար՝ զորամիավորման նախկին հրամանատար, ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը շնորհակալություն է հայտնել զորամիավորման անձնակազմին և տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչներին համատեղ աշխատանքի ու փոխգործակցության համար:DSC_8633

Միջոցառման ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել զորամիավորման հրամանատարական կազմի և ենթակա ստորաբաժանումների պատրաստվածության մակարդակը՝ համոզմունք հայտնելով, որ զորամիավորման ստորաբաժանումները միասնական ուժերով կշարունակեն ամբողջությամբ կատարել առաջադրված մարտական խնդիրները:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031