Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանն այցելել է ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտի

Օգոստոս 10,2016 18:02

 ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն օգոստոսի 9-ին եղել է ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է բանակային երկրորդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասի սոցիալ-կենցաղային պայմաններին, զինծառայության կազմակերպման ընթացքին:

Զորամասում ՀՀ պաշտպանության նախարարը բարձրաստիճան զինվորականների և լրատվամիջոցների ներկայացուցիչների ուղեկցությամբ հետևել է զինծառայողների ցուցադրական վարժանքին, խորհրդանշական նվերներով խրախուսել է լավագույն զինծառայողներին:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է նաև առաջնագծի մարտական հենակետերում, զրուցել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների, սպայական կազմի հետ:

Հենց առաջնագծում Սեյրան Օհանյանն ամփոփել է զինված ուժերում 2016 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ընթացքում հայկական զինված ուժերի ձեռքբերումները, իրականացված աշխատանքները: Պաշտպանության նախարարն անդրադարձել է նաև ապրիլյան քառօրյա պատերազմից հետո կատարված եզրահանգումներին, դաշնակից և գործընկեր երկրների հետ ռազմական համագործակցությանը:

ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է նաև լրագրողների հարցերին:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031