Լրահոս
Օրվա լրահոսը

Բակո Սահակյանը կուսակցությունների ներկայացուցիչների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումներին վերաբերող հարցեր

Օգոստոս 12,2016 18:52 Share

Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 12-ին հանդիպում է ունեցել հանրապետությունում գործող կուսակցությունների ներկայացուցիչների հետ եւ քննարկել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը կարեւորել է քաղաքական կուսակցությունների դերը սահմանադրական բարեփոխումների գործում, ողջունել այդ գործընթացին նրանց մասնակցելու պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ կառուցողական քննարկումները միայն կբարձրացնեն տարվող աշխատանքների արդյունավետությունը:

Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել