Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայում սքինհեդը սպանել է 69-ամյա հայազգի տղամարդու. 1in.am

Օգոստոս 12,2016 19:11

1in.am. Օգոստոսի լույս 12-ի գիշերը Մոսկվայի Ռյազանի պողոտայում սքինհեդը դանակով հարձակվել է հայի վրա, ստացած վնասվածքներից վերջինս տեղում մահացել է: Այս մասին հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

«Առավոտյան ժամը 5-ին «Ռյազանի պողոտա» մետրոյի մերձակա առևտրի կետերի մոտով ոչ սթափ վիճակում անցել են 3 երիտասարդներ: Շրջապատողներն ուշադրություն են դարձրել, որ այդ մարդկանց ոտքերին եղել են բանակային մեծ երկարաճիտ կոշիկներ: Գարեջրատան մոտ աթոռին նստած է եղել դրա սեփականատեր՝ 69-ամյա ազգությամբ հայ Լև Քամալյանը: Ագրեսիվ երիտասարդները դանակով հարձակվել են նրա վրա և դանակը խրել ուղիղ նրա սրտի մեջ: Նա անմիջապես մահացել է»,- գրում է պարբերականը:

Երիտասարդները հարձակվել են նաև առևտրի կետի այցելու՝ ազգությամբ ղրղըզ 36-ամյա Նուրիկ Մունդուզովի վրա: Նա ևս տեղում մահացել է: Հաղորդվում է, որ վնասվածքներ է ստացել նաև ականատեսներից մեկը. վերջինս հոսպիտալացվել է:

Պարբերականը հայտնում է, որ հարձակում գործած անձինք եղել են սքինհեդներ:

Ոստիկանությունը որոնում է մարդասպաններին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031