Լրահոս
Օրվա լրահոսը

Հրդեհներ` Երևանում և մարզերում

Օգոստոս 14,2016 11:43

Օգոստոսի 13-ից 14-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևանի Վարդավառի լճի մոտակայքում այրվել է մոտ 500 քմ խոտածածկույթ, Սիլիկյան նոր խճուղու թիվ 1 շենքի մոտակայքում՝ մոտ 600 քմ բուսածածկույթ, Իսակովի պողոտայի թիվ 50/3 շենքի մոտակայքում` մոտ 2000 քմ, Քանաքեռ ՀԷԿ-ի մոտակայքում՝ մոտ 3 հա, Ներքին Չարբախի 5-րդ փողոցի վերջնամասում` 1500 քմ բուսածածկույթ:

Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի թիվ 4 դպրոցի մոտակայքում այրվել է 100 քմ խոտածածկույթ, Մարմարաշենի խճուղու թիվ 2 հասցեի մոտակայքում` մոտ 500 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Երվանդ Շահազիզի 53 հասցեում` մոտ 1000 քմ չոր խոտածածկույթ, քաղաքի գերեզմանատան տարածքում՝ 1500 քմ խոտածածկույթ և 10 ծառ, Թալին քաղաքի Միրոյան փողոցի վերջնամասում՝ մոտ 3000 քմ, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 28 տան մոտակայքում՝ մոտ 2000 քմ խոտածածկույթ, Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ազատամարտիկների փողոցի մոտակայքում՝ 100 քմ, Խորձոր թաղամասում՝ գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 8 հա, Գորայք գյուղի դաշտերում՝ մոտ 30 հա խոտածածկույթ:

Արարատի մարզի Մասիս քաղաքի Նոր թաղամաս 16-րդ շենքի մոտակայքում այրվել է 150 քմ խոտածածկույթ, Վայոց Ձորի մարզի Գետափ գյուղի Ղռեր կոչվող տարածքում՝ մոտ 1000 քմ խաղողի այգի և մոտ 1000 քմ խոտածածկույթ: Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սևանի փողոցի թիվ 16 շենքի մոտակայքում այրվել է մոտ 2 հա խոտածածկույթ, 4-րդ միկրոշրջանի թիվ 18 շենքի մոտակայքում` մոտ 400 քմ, Բալահովիտ գյուղի գերեզմանատան տարածքում՝ մոտ 3500 քմ, Նոր Արտամեդ գյուղի 6–րդ փողոցի թիվ 17 հողատարածքում՝ մոտ 2500 քմ, Կոտայք գյուղի 6-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի մոտակայքում՝ 1000 քմ խոտածածկ տարածք:

Տավուշի մարզի Բերդավան գյուղի «Միստրեստ» կոչվող հանդամասում այրվել է մոտ 1 հա խոտածածկույթ, Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 16-րդ կմ-ի աջակողմյան հատվածում՝ մոտ 100 քմ, Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհի 11-րդ կմ-ի աջակողմյան հատվածում՝ Արալեզ գյուղի տարածքում՝ մոտ 5000 քմ հնձած ցորենի արտ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031