Լրահոս
Օրվա լրահոսը

Բեռնատարը շրջվել է. Կա 8 վիրավոր

Օգոստոս 15,2016 14:10

Օգոստոսի 15-ին, ժամը 10.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հյուսիսային ավտոկայանում՝ R&V կոմֆորտ խանութ-սրահի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի Նորավան թաղամասի թիվ 29-27/1 հասցեում գտնվող «R&V կոմֆորտ» ՍՊԸ-ի մոտակայքում բեռնատար ավտոմեքենան շրջվել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենան ուղղվել է տեղի ուժերով, իսկ 8 ուղևոր տեղափոխվել են հիվանդանոց:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, անջատել ավտոմեքենայի մարտկոցը և իրականացրել ՎՔՆ-ից ճանապարհի լվացման աշխատանքներ:

 

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031