Լրահոս
Օրվա լրահոսը

Գոռ Մինասյանը եւս օլիմպիական արծաթ նվաճեց

Օգոստոս 17,2016 09:06 Share

Գերծանր քաշային ծանրորդ Գոռ Մինասյանը երկամարտի 451 (210+241) կիլոգրամ արդյունքով նվաճեց Ռիո դե Ժանեյրոյում ընթացող 31-րդ ամառային օլիմպիական խաղերի փոխչեմպիոնի տիտղոսը՝ մեկ օրվա մեջ երրորդ մեդալը բերելով Հայաստանի հաշվարկին:

Gor MinasyanԳերազանց հանդես եկավ նաեւ Ռուբեն Ալեքսանյանը, որը 440 կգ-ով բավարարվեց չորրորդ տեղով: Ռուբենը իր թիմակցի նման անհաշտ կռիվ տվեց ծանրաձողի եւ մրցակիցների հետ ու կարող էր տեղ զբաղեցնել պատվո պատվանդանի 3-րդ աստիճանին, եթե կարողանար հրում վարժությունում գլխավերեւում պահել 254 կիլոգրամը:

Ruben Aleksanyan

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել