Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկության մասնակիցներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Օգոստոս 19,2016 14:05

Օգոստոսի 16-21-ը Երևանում անցկացվող ՈւԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի 2016-2017 խաղարկության նախնական փուլի մրցաշարում  օգոստոսի 19-ը հանգստյան օր է: Խաղային 2 օրերից հետո մարզիկներին հնարավորություն է տրվել վերականգնել ուժերը վճռական 3-րդ տուրին նախապատրաստվելու համար:

Այսօր մասնակիցների համար կազմակերպվել է շրջագայություն Երևան քաղաքի տարածքում: Մասնակիցները եղել են քաղաքի տարբեր տեսարժան վայրերում և հիացել պատմամշակութային հուշարձաններով և ծանոթացել քաղաքի պատմությանը:

Առաջնության մասնակից Կիպրոսի ֆուտզալի առաջնության գործող չեմպիոն «Ապոել» թիմը ցանկություն է հայտնել այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ նրանք ծաղկեպսակ են տեղադրել և հարգանքի տուրք մատուցել: Կիպրոսցիները եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել պատմությանն ու ներկայացված ցուցանմուշներին:

«Շատ էինք ուզում այցելել Հայոց ցեղասպանության թանգարան: Մեր երկու ժողովուրդները նույն պատմությունն են ունեցել, և այդ պատճառով չեինք կարող բաց թողնել այս պահը և գալով Երևան չայցելել այստեղ»,-նշեց «Ապոել» թիմի ղեկավար Իոանիս Կուննասը:

Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի 2016-2017 խաղարկության նախնական փուլի մրցաշարն առաջին անգամ անցկացվում է Հայաստանում: Մրցաշարի գլխավոր փուլի միակ ուղեգրի համար պայքարում են Հայաստանի կրկնակի չեմպիոնին ՀՊՏՀ-ն, Կիպրոսի «Ապոելը», դանիական «Գենտոֆտեն» և Շվեյցարիայի ներկայացուցիչ «Ֆուտզալ Մանիակս» թիմերը: ՈւԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկության հաջորդ փուլի միակ ուղեգիրը կնվաճի խաղերի արդյունքում խմբում առաջին տեղը զբաղեցրած թիմը:

Նշենք, որ խաղարկությունը Հայաստանում անցկացնելու իրավունքը հնարավոր է եղել ձեռք բերել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի սերտ համագործակցության արդյունքում, իսկ խաղարկության կազմակերպմանն աջակցում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը:

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031