Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Խանդոյանն առաջադրել է իր թեկնածությունը

Օգոստոս 19,2016 18:30

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանն առաջադրել է իր թեկնածությունը՝ սեպտեմբերի 18-ին Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում:

ՏԻՄ ընտրություններին թեկնածությունների առաջադրման վերջնաժամկետն ավարտվում է այսօր՝ ժամը 18:00-ին:

Այսօր ավելի վաղ ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը տարածել էր հետեւյալ հաղորդագրությունը.

Ի պատասխան ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի  կալանավոր Արայիկ Խանդոյանի փաստաբանի` այսօր լրատվամիջոցներում հրապարակած տեղեկատվության, համաձայն որի` արդեն 3-րդ օրն է`ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը չի հաստատում կալանավոր Արայիկ Խանդոյանի լիազորագիրը, որի միջոցով վերջինիս վստահված անձը պետք է կազմակերպի ՏԻՄ ընտրություններում Ա. Խանդոյանի թեկնածության առաջադրումը, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը պարզաբանում է հետևյալը:

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչակազմը Արայիկ Խանդոյանի`իրեն «լիազորագրի 4 բնօրինակ» տրամադրելու մասին դիմումը ստացել է օգոստոսի 17-ին:

Հայտնում ենք, որ համաձայն «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 03.08.2006թ. թիվ 1543-Ն որոշման` կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետը ստորագրությամբ և զինանշանի պատկերմամբ կնիքով հաստատում է կալանավորված անձի կողմից ներկայացված լիազորագիրը:

Լիազորագրի բոլոր 4 օրինակները  «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմին ներկայացվել են  միայն այսօր`օգոստոսի 19-ին` ժամը 13.20-ի սահմաններում, և հաստատվել են ժամը 13.35-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031