Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Հարությունյանի պլանավորված վիրահատությունը նախատեսվում է իրականացնել վերքերի լիարժեք ապաքինումից հետո

Օգոստոս 23,2016 15:23

«Սասնա Ծռեր» խմբի անդամ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող Հովհաննես Հարությունյանի փաստաբան Արա Ղարագյոզյանի կողմից ՀՀ արդարադատության նախարարություն մինչ օրս որևէ բողոք չի ներկայացվել: Այդ մասին Aravot.am-ի հարցին ի պատասխան, ասացին ՀՀ արդարադատության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հիշեցնենք, «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի պաշտպան Արա Ղարագյոզյանն օրերս ասել էր, որ իր պաշտպանյալը վիրահատության կարիք ունի, որը չի իրականացվում:

«ՀՀ արդարադատության նախարարություն դիմում է ներկայացրել փաստաբան Հայարփի Սարգսյանը, որին օրենքով սահմանված ժամկետում տրվել է պատասխան: Միաժամանակ հայտնում ենք, որ կալանավորված անձ Հովհաննես Հարությունյանը ապահովված է մշտական խնամքով, շուրջօրյա բժշկական հսկողությամբ, ստանում է համապատասխան բուժում: Հովհաննես Հարությունյանի պլանավորված վիրահատությունը նախատեսվում է իրականացնել վերքերի լիարժեք ապաքինումից հետո»,- պատասխանեցին ՀՀ արդարադատության նախարարությունից:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031