Լրահոս
Օրվա լրահոսը

9 տարվա պայքարից հետո Վերաքննիչ քրեական դատարանը հաստատեց ոստիկանի կողմից քաղաքացու ենթադրյալ խոշտանգման փաստը. Արա Ղարագյոզյան

Հունիս 24,2026 14:47 Share

Փաստաբան Արա Ղարագյոզյանի ֆեյսբուքյան գրառումը

9 տարվա պայքարից հետո Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահող դատավոր Լուսինե Հովհաննիսյանի և դատավորներ Ռոբերտ Պապոյանի ու Մակար Կիրակոսյանի կազմով, հաստատեց ոստիկանի կողմից քաղաքացու ենթադրյալ խոշտանգման փաստը։ Դատարանը բավարարել է տուժողի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանի և դատախազի բողոքները, բեկանել արդարացման դատավճիռը և Գերասիմ Մարդանյանին մեղավոր ճանաչել խոշտանգում կատարելու համար և դատապարտել 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:

Այս գործը միաժամանակ լուրջ հարցեր է առաջացնում խոշտանգումների վերաբերյալ գործերի քննության արդյունավետության և ժամկետների առումով։ Մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից դժվար է ընդունելի համարել, որ նման ծանր հանցագործության վերաբերյալ վարույթը դատարաններում տևել է շուրջ 9 տարի։

Տիկին Արփի Սարգսյա՛ն, հատկանշական է նաև, որ խոշտանգման գործով մեղադրյալը հետագայում նշանակվել է ղեկավար պաշտոնի ոստիկանության համակարգում։ Այս հանգամանքը մտահոգիչ է ոստիկանության համակարգի նկատմամբ հանրային վստահության և իրականացվող բարեփոխումների արդյունավետության տեսանկյունից։

Սույն գործը կարևոր ուղերձ է Հայաստանի իշխանություններին, դատական համակարգին և ոստիկանությանը․ խոշտանգումների վերաբերյալ բոլոր պնդումները պետք է քննվեն արագ, արդյունավետ և միջազգային չափանիշներին համապատասխան, իսկ մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար պատասխանատվությունը պետք է լինի անխուսափելի։ Միայն այս կերպ հնարավոր կլինի ամրապնդել հանրային վստահությունը և կանխել նման դեպքերի կրկնությունը։
Խոշտանգումների դեմ պայքարը շարունակվում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930