Լրահոս
Օրվա լրահոսը

Բացվեց «Դարավոր Հայաստանի նորանկախ պետությունը» ժամանակագրական-լուսանկարչական ցուցահանդես

Օգոստոս 24,2016 12:38

Սույն թվականի օգոստոսի 23-ին Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյա տարեդարձին նվիրված բացվեց «Դարավոր Հայաստանի նորանկախ պետությունը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը:

«Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի կողմից կազմակերպված ցուցահանդեսին ներկայացվում է 1990-2016թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած կարևոր մշակութային, գիտական, քաղաքական, հասարակական, տնտեսական և այլ իրադարձությունները: Ավելի քան 133 լուսանկարները ներկայացվում են փաստագրական, արխիվային և գեղարվեստական ձևաչափով:

20

«Դարավոր Հայաստանի նորանկախ պետությունը» լուսանկարչական ցուցահանդեսում ներկայացվում են «Արմենպրես» լրատվական գործակալության, «Երևան Փրոդաքշնս» ընկերության, «PanPhoto» ընկերության լուսանկարները և լուսանկարիչներ՝ Մարտին Շահբազյանի, Հակոբ Բերբերյանի, այլ անհատների անձնական արխիվներից լուսանկարները:

Ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը ներկա էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և տարբեր ոլորտներից հրավիրված հյուրեր:

22

«Դարավոր Հայաստանի նորանկախ պետությունը» խորագրով ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 5-ը (մուտքը ազատ է), որից հետո սեպտեմբերին այն կներկայացվի նաև Նյու Յորքում և Գլենդելում, իսկ հոկտեմբերին՝ Փարիզում և Մոսկվայում: Նշված քաղաքներում ցուցադրությունը կխմբագրվի համապատասխան տվյալ հասարակության առանձնահատկությունների:

«Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամը շնորհակալություն է հայտնում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ ցուցահանդեսը աջակցելու և հյուրընկալելու համար քաղաքապետարանի ճեմասրահում:

Ցուցահանդեսի աջակիցն է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031