Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարարները հայտարարեցին, որ ժողովուրդը այլեւս չի վստահում Արթուր Օսիկյանին

Օգոստոս 25,2016 17:14

Չստանալով պատասխան արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից՝ վարչության շենքի մոտ հավաքված քաղաքացիները հայտարարեցին, թե ինչպես  Արթուր Օսիկյանն է իրենց արհամարհում, այնպես էլ իրենք կարհամարհեն Արթուր Օսիկյանին։

Հիշեցնենք, որ ցուցարարները պահանջում էին պատշաճ բուժօգնություն տրամադրել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում բուժում ստացող «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին։ Ցուցարարները արդեն համաձայնել էին լրատվամիջոցների ներկայությամբ հանդիպել Արթուր Օսիկյանին, սակայն պատասխան չէին ստացել։

Հիմնադիր խորհրդարանի անդամ Իրինա Հարությունյանը հայտարարեց, որ Արթուր Օսիկյանը այլեւս ժողովրդի վստահությունը չի վայելում եւ հռչակեց նրան որպես «ազգի երկրորդ դավաճան»։

Իրինա Հարությունյանը հայտարարեց, որ իրենք դեռ այլ ցույց պետք է անեն, այդ պատճառով դադարեցրին Քրեակատարողական վարչության մոտ անցկացվող ցույցը։ Այժմ ցուցարարները շարժվում են դեպի դատախազության շենք։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031