Լրահոս
Օրվա լրահոսը

Սուքիաս Ավետիսյան. «ԲՀԿ-ն էդքան էլ մեղք չի»

Օգոստոս 29,2016 12:57

«Ցուցակները հետաքրքիր եւ խայտաբղետ են: Գյումրիում ինչքան որ մարդ կարող է մասնակցել ընտրությունների, դրա մեկ տոկոսն արդեն թեկնածուներ են: Ակտիվ քաղաքական իրադարձություններ են սպասվում»,- «Հայելի» մամուլի ակումբում խոսելով սեպտեմբերի 18-ին եւ հոկտեմբերի 2-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին՝ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:

Ազատ Արշակյանն այլ կարծիքի է`ճիշտ այնպես, ինչպես համապետական քաղաքական կյանքն ապաքաղաքականացված է, անհատները պայքարում են պաշտոնների, կարգավիճակի կամ ռեսուրսների տիրապետման համար, ՏԻՄ մարմիններն իրենց բուն գործը թողած զբաղված են քաղաքական խնդիրներով, լոզունգներով:

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյան օրերս մի հարցազրույցում ասել էր, որ ՀՀԿ-ն վախեցել է, որ իրեն առաջադրեն, քանի որ ինքը կընտրվեր ու դժգոհել էր, որ Սահմանադրությունը, որով սահմանվում է խոշոր քաղաքներում ՏԻՄ ընտրություններին քաղաքական կուսակցություններով մասնակցությունը՝ սահմանափակում է մարդու իրավունքները: Տվյալ դեպքում, նկատի ուներ իր իրավունքի սահմանափակումը:

Ազատ Արշակյանը նախ զարմանք արտահայտեց առ այն, որ պարոն Ղուկասյանն է խոսում մարդու իրավունքների եւ բարեկրթության մասին ու նկատեց. «ՀՀԿ-ի վախը չափված է, ինչի՞ պիտի Վարդան Ղուկասյանից վախենա»:

Սուքիաս Ավետիսյանը համաձայնեց. «ՀՀԿ-ն ոչ մեկից չի վախենում»: Նա հորդորեց. «Վարդան Ղուկասյանին հարցրեք`իր իրավունքների խախտման մասին, ունենք Սահմանադրություն, ԸՕ»:

Ինչո՞ւ ՀՀԿ-ն չի փորձում իր խոստումները պահել եւ ի վերջո նորմալ ընտրություններ կազմակերպել`հարցին եւ դիտարկմանը, որ օրինակ, ԲՀԿ-ն արդեն ահազանգում է Մասիսում եւ Գյումրիում ռեպրեսիաների մասին, մամուլում գրվեց, որ Էջմիածնում հավանական թեկնածուն առեւանգել էին եւ այլն:

«Նույն ԲՀԿ-ն ահազանգելու փոխարեն, թող տեր կանգնի ազատ արդար, թափանցիկ ընտրություններին: ԲՀԿ-ն այդպես մեղք չէ, որ ոստիկանությունից …»,- հեգնեց Սուքիաս Ավետիսյանը:

«Տեր կանգնելու» ճանապարհը Սուքիաս Ավետիսյանը չի ասում: Փոխարենն Ազատ Արշակյանն է առաջարկում. «ՀՀԿ-ի լուծարումը: Մի երկու բան թվարկեք, որ ՀՀԿ-ի օրոք մեր կյանքը լավացել է»

«էդ երկար կտեւի»,- հարցից խուսանավեց ՀՀԿ-ական պատգամավորը:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031