Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼՂՀ անկախությունն այլընտրանք չունի». Կարեն Միրզոյան

Սեպտեմբեր 03,2016 17:25

Սեպտեմբերի 3-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Բելգիայի դաշնային և Բրյուսելի շրջանային խորհրդարանների պատգամավորների պատվիրակությանը, որոնք Արցախ են ժամանել ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Հանձնախմբի նախաձեռնությամբ։

Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները։ Խոսելով Արցախում ժողովրդավարական զարգացումների ու պետականաշինության գործընթացի վերաբերյալ` ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ ԼՂՀ անկախությունն այլընտրանք չունի։

Անդրադարձ է կատարվել նաևադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակին։

ԼՂՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930