Լրահոս
Օրվա լրահոսը

Գորշ արջի քոթոթը չի հայտնաբերվել

Սեպտեմբեր 06,2016 16:09

Սույն թվականի սեպտեմբերի 5-ին ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությունը «Հետք» էլեկտրոնային պարբերականի «Կարմիր գրքում գրանցված գորշ արջի քոթոթը՝ Երևանի Գոգոլի փողոցում» հրապարակումից տեղեկացել է, որ Երևանի Գոգոլի 107 հասցեում անազատ պայմաններում պահվում է ՀՀ կենդանիների կարմիր գրքում գրանցված գորշ արջի քոթոթ: ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Երևանի տարածքային բաժնի տեսուչներն ահազանգի հետքերով նույն օրն այցելել են վերը նշված հասցե, սակայն քոթոթին այնտեղ չեն հայտնաբերել:

Ըստ քաղաքացիների բանավոր հայտարարության՝ կենդանին տեղափոխվել էր Երևանի Սևանի փ. 17 հասցե: Սակայն նշված հասցեում ևս տեսուչները չեն հայտնաբերել արջի քոթոթին:

Համացանցային հրապարակումից երևում է, որ կենդանու նկատմամբ դրսևորվել է դաժան վերաբերմունք («Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 92-րդ հոդված), ուստի ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությունը դիմել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, գնդապետ պարոն Ս. Մարտիրոսյանին՝ ձեռնարկելու համապատասխան միջոցներ վայրի կենդանուն հայտնաբերելու և դրա ճակատագիրը տնօրինելու նպատակով:

 

ՀՀ բնապահպանության նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930