Լրահոս
Օրվա լրահոսը

3-րդ բանակային զորամիավորման շրջանակում մեկնարկել է փորձարարական զորավարժություն

Սեպտեմբեր 06,2016 18:25

ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման շրջանակում սեպտեմբերի 6-ին մեկնարկել է մարտական գործողությունների ընթացքում տեղեկատվական աշխատանքների կազմակերպման փորձարարական զորավարժություն։

Փորձարարական զորավարժության ժամանակ խաղարկվելու է մարտական գործողությունների ընթացքում պետական տարածքային կառավարման, տարածքային ինքնակառավարման մարմինների, զանգվածային լրատվության միջոցների, ՊՆ ռազմական ոստիկանության տարածքային բաժինների փոխհամագործակցության կազմակերպումը։

Զորավարժության նպատակն է պետական տարածքային կառավարման, տարածքային ինքնակառավարման մարմինների, զանգվածային լրատվության միջոցների, ՊՆ ռազմական ոստիկանության տարածքային բաժինների աշխատակիցների շրջանում ձևավորել անհրաժեշտ հմտություններ մարտական գործողությունների ընթացքում տեղեկատվական աշխատանքների կազմակերպման ուղղությամբ, ներկայացնել մարտական գործողությունների ընթացքում տեղեկատվական աշխատանքների կազմակերպման առանձնահատկությունները։

Տեղեկատվական աշխատանքների կազմակերպման փորձարարական զորավարժությանը՝ որպես դերակատարներ, ներգրավված են նաև ՀՀ պաշտպանության նախարարությունում հավատարմագրված սահմանափակ թվով լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

ՀՀ պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930