Լրահոս
Օրվա լրահոսը

«Կառավարությունն օր առաջ պետք է հեռանա». Թեւան Պողոսյան (Տեսանյութ)

Սեպտեմբեր 07,2016 12:00

«Հանրության ակնկալիքն է` փոփոխություններ տեսնել: Կցանկանայի տեսնել համակարգային փոփոխություններ: Մամուլում շրջանառվում են լուրեր, որ առաջիկայում անձերի փոփոխություն է լինելու: Դրանով բավարարվելը, սակայն, սխալ կլինի: Իրականում պետք է ձեւավորել մի համակարգ, որտեղ մեղավորները կկրեն պատիժներ»,-«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր` սեպտեմբերի 7-ին, խոսելով առաջիկայում վստահության կառավարություն ձեւավորելու մասին մամուլում տեղ գտած հրապարակումների մասին, ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:

«Ինչպես ասում են` չկա կրակ առանց ծխի, մյուս կողմից, դա պարզ էր հուլիսյան դեպքերից հետո: Իսկ ապրիլյան սրացումներից հետո հանրության մեջ պարտվողականության զգացողության խնդիրն էր: Այսօր էլ հանրությունը հանգիստ է վերաբերվում նրան, որ մեզ արդարադատություն պետք չի: Առաջիկա ՏԻՄ ընտրություններին Կառավարության նույն մարդկանցով գնալով` կունենանք ավելի սրված իրավիճակ: Կառավարությունն օր առաջ պետք է հեռանա, որ մեկ անգամ եւս այդ սթրեսի միջով չանցնենք»,-ասաց Թեւան Պողոսյանը:

Ըստ նրա` առանց այսօրվա Կառավարության` հնարավորությունները մեծ են, որ առաջիկա ՏԻՄ ընտրություններն ավելի լավը կլինեն: «Ճիշտ ձեւը հեռանալն է»,-հավելեց նա:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930