Լրահոս
Օրվա լրահոսը

Գործադիրը մոտ է «Նաիրիտի» վերագործարկմանը. «Հայոց Աշխարհ»

Սեպտեմբեր 14,2016 12:18

Մինչ «Նաիրիտի» նախկին աշխատակիցները գրեթե ամեն շաբաթ հավաքվում են կառավարության շենքի դիմաց եւ բողոքում, որ իշխանությունը մտադիր է փակել գործարանը, կառավարությունը, մեր աղբյուրների փոխանցմամբ, շատ մոտ է «Նաիրիտի» վերագործարկմանը։

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության եւ ոլորտում հայտնի մի շարք խոշոր ընկերություններից կազմված միջազգային կոնսորցիումներից մեկի միջեւ տեւական ժամանակ ընթացող բանակցությունները, որոնք մտել են ավարտական փուլ, արդյունավետ են անցնում։

Անցած շաբաթ Հայաստան է ժամանել կոնսորցիումի ղեկավար անձնակազմից բաղկացած ներկայացուցչական պատվիրակություն գործարանի տեխնիկական վիճակին տեղում ծանոթանալու նպատակով։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, սովորաբար այդպիսի մակարդակի պատվիրակությունների այցերին հաջորդում են որոշումների ընդունումը։
Կոնսորցիումի ներկայացուցիչները եղել են «Նաիրիտում», ուսումնասիրել գործարանի վերագործարկման հնարավորությունները։ Պատվիրակությունը փակ հանդիպում է ունեցել նաեւ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի հետ, ներկայացրել «Նաիրիտի» հետ կապված իրենց մտադրությունները։

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930