Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես Ֆարմանյանը պաշտպանեց Սամվել Բալասանյանին ու վիրավորեց Լեւոն Զուրաբյանին (Տեսանյութ)

Սեպտեմբեր 14,2016 17:02

Գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրված թեկնածու Արթուր Դավթյանի ծրագրի քննարկման ընթացքում ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ ասելով, որ նրա թերթում հրապարակված լուրերը, թե Կոստանյանը ՊՆ-ին չափազանց բարձր գներով մատակարարումների համար է ստիպված եղել հրաժարական տալ, ԱԺ ամբիոնից է տարածում. «Սա բացարձակապես հարիր չէ քաղաքական նոր մշակույթի հայտով քաղաքական դաշտում սեփական պատկառելի դերակատարությունն ունենալու նկրտումների մեջ: Այդ դեպքում ինչու զարմանալ, եթե այլ քաղաքական ուժեր կրկին քաղաքական հաշվակներից ելնելով՝ սեփական մամուլում տպագրում են նույնպիսի լուրեր այս կամ այն քաղաքական գործչի նոր՝ էլիտար տեսակի հաճախորդ լինելու մեջ եւ ապա տարբեր ամբիոններից դա տարածում: Հնարավոր չէ քաղաքական նոր մշակույթի ջատագով լինել օրվա մի ժամի եւ դրա հակառակն անել օրվա երկրորդ կեսին»:

Ֆարմանյանն անդրադարձավ նաեւ իր խոսքերով՝ «Բուրժուադեմոկրատական հեղափոխության չստացված եւ մանկամտորեն խաբված հաճախորդի կողմից Գյումրիի ընտրությունների մասին հնչեցրած տարբեր գնահատականներին»:

Հիշեցնենք, որ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էր երեկվա ելույթում խոսել Սամվել Բալասանյանի բիզնեսներ եւ թալանի մասին. «Անարժանապատվության մարմնավորում է հաջորդ խորհրդարանում սեփական մանդատը մուրալու գործը այս կամ այն քաղաքական ուժի վրա մնալու եղանակով տեսնելով՝ գալ եւ այս ամբիոնից Գյումրիի ընտրությունների եւ թեկնածուների հետ կապված տեղեկություններ հայտնել, որոնք չեն համապատասխանում իրականությանը»:

Նա ներկայացրեց, թե ինչպիսի էական աշխատանք է կատարել Բալասանյանը Գյումրիում. «Կոռուպցիոն ռիսկերի նվազեցում քաղաքապետարանում, կառուցվել են 36 խաղահրապարակներ, 4 պուրակներ, 50 կանգառ է տեղադրվել, լուսացույցներ եւ այլն, 30 փողոց է ասֆալտապատվել. «Շատ է քննադատվում այն հանգամանքը, որ նա խոստանում է, որ աշխատավարձերի վճարումները չեն ուշանա: Այդ հանգամանքից դեմքի ուրախ արտահայտություն ստացած մեր բոլոր գործընկերներին ցանկանում եմ հիշեցնել, որ քաղաքապետի պաշտոնը երբ ստանձնեց Բալասանյանը, նույն քաղաքապետարանի եւ համայնքային բյուջեից սնվող կազմակերպությունները ունեին կուտակած 1 մլրդ եւ 100 մլն դրամի պարտք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930