Լրահոս
Օրվա լրահոսը

Ստորագրահավաք` Թուրքիայի անդամակցությունը եվրոպական դաշինքին կասեցնելու նպատակով

Սեպտեմբեր 18,2016 17:29

Եվրոպայի Պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի (AECR) հերթական հավաք-կոնֆերանսի ընթացքը կարելի է անակնկալային համարել:

Պրահայում ընթացող կոնֆերանսին ներկայացված են դաշինքի անդամ կուսակցությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ:

Նախապես հաստատված օրակարգային քննարկումներին և ելույթներին զուգահեռ
թերևս ամենամեծ անակնկալը մատուցեցին Եվրոպական մի քանի երկրների պատվիրակներ, որոնք երեկվանից դաշինքին Թուրքիայի անդամակցությունը կասեցնելու ակտիվ լոբբի են իրականացնում և արդեն ընթացակարգի համաձայն ստորագրահավաք են կազմակերպել:

Տեղի ունեցածը քաղաքական լուրջ մեսիջ էր` ուղղված Թուրքիային:
AECR-ը Եվրոպական քաղաքական խոշորագույն դաշինքներից է և այստեղ ոչինչ հենց այնպես չի իրականացվում, ավելին` այստեղ տեղի ունեցող պրոցեսները կամ մայրցամաքի քաղաքական ներքաղաքական վիճակն են ներկայացնում կամ այն, թե ինչպիսին է լինելու այն ոչ հեռու ապագայում:

Երկու դեպքում էլ պետք է բարձր մակարդակով իրականացվող համագործակցությունն առավելագույն արդյունավետ օգտագործենք:
Կոնֆերանսն իր աշխատանքները շարունակում է և նոր զարգացումների մասին լրացուցիչ կներկայացնեմ:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր 

Վահե Էնֆիաջյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930