Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն մարդը, որը այս կառավարության ծրագրին դեմ է, բարոյական չի, որ ընտրվի համայնքապետ». ՀՀԿ պատգամավոր

Սեպտեմբեր 19,2016 13:56

 

«Մենք ունենք ընտրությունների քրեականացում: Քանի որ գործ ունենք ՀՀԿ-ի թեկնածուի հետ, ՀՀԿ-ն նաեւ պետք է պատասխան տա սրան»,- այսօր «Հայելի» ակումբում, խոսելով ՏԻՄ ընտրությունների, մասնավորպես՝ Էջմիածնի վերջին դեպքերի մասին՝ այսպիսի տեսակետ հայտնեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը արձագանքեց՝ «Ինչ-ինչ՝ ՀՀԿ-ն պատասխանատվությունից երբեք չի խուսափում, դրա համար էլ շան լափ են թափում ՀՀԿ-ի վրա: ՀՀԿ-ի համար առանձնապես կարեւոր չի, թե ով է ընտրվում գյուղապետ: Մեկ է, սենց թե նենց իրենց  հետ է աշխատելու: Ու եթե կուզեք, այն մարդը, որը այս կառավարության  քաղաքականությանը, ծրագրին դեմ է, ճիշտ էլ չի, բարոյական չի համենայնդեպս ընտրվի, ասենք, համայնքապետ»:

Հրանուշ Խառատյանը բորբոքվեց՝ ՏԻՄ-ը հենց նրա համար է, որ կարողանա իր համայնքի խնդիրների համար կռիվ տալ, հակոտնյա վարք ունենալ կենտրոնական կառավարմանը:

Լեռնիկ Ալեքսանյանն ասաց, որ համայնքապետի ընտրությունները արդար են անցնում: Մարդիկ կան, որ ունեն 8-րդ դասարանի կրթություն, բայց մեծ ազգուտակ ունեն, արդար ձեւով ընտրվում են:

Հրանուշ Խառատյանն էլ հակադարձեց՝ ինչի՞ եք հեռու գնում, խորհրդարանում էլ կան:

Դիտարկմանը՝ Գորիսում պայքարի դուրս եկան Սուրիկ Խաչատրյանի դեմ, տեսանք Բուդաղյանների վերջը, հիմա Էջմիածնում պայքարի են դուրս եկել՝ կիսամեռ են այդ մարդիկ, Լեռնիկ Ալեքսանյանն արձագանքեց. «Իսկ ո՞վ է  ասում, որ էդ բոլորին ՀՀԿ-ն համաձայն է, կամ լավ աչքով է նայում: Սուրիկ Խաչատրյանի անունը մի քիչ քիչ շոշափեք, էլի: Մի հատ էլ հիշեք, որ Սուրիկ Խաչատրյանը կռվել է թուրքերի դեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930