Լրահոս
Օրվա լրահոսը

«Հավատանք նորանշանակ վարչապետին». Իսագուլյանը` «կախարդական փայտիկի» մասին. (Տեսանյութ)

Սեպտեմբեր 22,2016 15:41

«Նոր  կառավարության մասին միաժամանակ պետք է ոչ լավը ասել, ոչ վատը: Իրենք հասանելիք ժամկետում պետք է ցույց տան, թե նախորդ կառավարությունից ինչով են տարբերվում»,-համոզված է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Այսօր «Հայելի» մամուլի ակումբում նա ասաց. «Վարչապետերի մոտ ավանդույթ է դարձել ասել, որ կախարդական  փայտիկ չկա: Հակադարձեմ` բոլոր պարագաներում կախարդական փայտիկը կա: Տիգրան Մեծը 42 տարեկանում ստանձնեց ՀՀ գահը եւ կարճ ժամանակում ընդլայնեց մեր հայրենիքը եւ ստացավ «Արքայից Արքա» կոչումը: Սարդարապատում մեր աշխարհազորը բահերով եւ եղաններով կանգնեցրեց թուրքական բանակը, որովհետեւ կար նվիրվածություն եւ հավատ, սեր հայրենիքի նկատմամբ: Ի՜նչ կախարդական փայտիկներ ունին մեր հարյուր նահատակները, որոնք կանգնեցրեցին թշնամուն… Կառավարությունը պետք է աշխատի, ունենա հայրենասիրություն: Մեզ պակասում է արդարությունը, որը հասարակության համար առաջնային է»:

Նոր նշանակված  նախարարներին Իսագուլյանը գնահատականներ չտվեց. «Թույլ տանք, որ կարողանան ծանր սոցիալ-տնտեսական հարցերը լուծել, նաեւ օժանդակենք: Հավատանք նորանշանակ վարչապետին եւ ասենք, որ այն ներդրումները, որոնք կարող են դրսից բերել, չծախսեն զվարճանքի կենտրոններ կառուցելու վրա»:

Բանախոսը նաեւ առաջարկում է հարկերից ազատել սահմանամերձ գյուղերը, որպեսզի գյուղատնտեսությունը զարգանա:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930