Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարություն փակվեց, անուններ փոխվեցին. կառավարությունում կառուցվածքային փոփոխություններ արեցին

Սեպտեմբեր 22,2016 13:11

Այսօր կառավարության նիստին որոշում ընդունվեց կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին։

Ըստ այդ որոշման,  որոշ նախարարությունների անուններ փոխվեցին, քաղաքաշինության նախարարությունն էլ, ըստ էության, փակվեց, այն դառնալու է կոմիտե։ Էկոնոմիակայի նախարարության անունն ամբողջությամբ փոխվեց, հանվեց էկոնոմիկա բառը։  Այս որոշումից ակնհայտորեն նեղսրտեց Արծվիկ Մինասյանը, սակայն վարչապետ Կարեն Կարապետյանը սփոփեց նրան ասելով՝ էկոնոմիկա բառը հանելով էկոնոմիկան չի վերանում։

Ներկայացնում ենք նախարարությունների ցանկը՝

1)աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

2) առողջապահության նախարարություն

3) արդարադատության նախարարություն

4) արտաքին գործերի նախարարություն

5) արտակարգ իրավիճակների նախարարություն

6) բնապահպանության նախարարություն

7) գյուղատնտեսության նախարարություն

8) ներդրումների և ձեռնարկատիրության աջակցության նախարարություն

9) էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարություն

10) կրթության եւ գիտության նախարարություն

11) մշակույթի նախարարություն

12) պաշտպանության նախարարություն

13) սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն

14) սփյուռքի նախարարություն

15) տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն

16) տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

17) ֆինանսների նախարարություն

18) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար (Դավիթ Հարությունյանի «անպորտֆել նախարարությունը»)

19) միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարություն
Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930