Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կայցելեն տարածաշրջան

Սեպտեմբեր 23,2016 11:03

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջիկայում կայցելեն տարածաշրջան: Այս մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարության մեջ, որը տեղադրված է ԵԱՀԿ կայքում:

Սեպտեմբերի 22-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեր Անդրիոն (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կուլուարներում, առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման քննարկումները շարունակելու համար:

«Հանդիպումների ընթացքում մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել Վիեննայի (2016թ. մայիս) և Սանկտ Պետերբուրգի (2016թ. հունիս) վերջին գագաթնաժողովներում ընդունված որոշումների իրականացմանը: Մասնավորապես, մենք քննարկել են այն հետագա քայլերը, որոնք կարող էին մթնոլորտ ստեղծել՝ կարգավորման հանգեցնող էական բանակցությունների շարունակության համար: Մենք նաև կարծիքներ ենք փոխանակել որոշ առաջարկների շուրջ, որոնք կողմերը կարող են քննարկել: Մեր կառավարությունները պատրաստ են կազմակերպել երկու երկրների արտգործնախարարների կամ նախագահների հանդիպում՝ նրանց համար ընդունելի ժամկետներում: Առաջիկայում մենք պատրաստվում ենք այցելել տարածաշրջան»,- ասվում է հայտարարության տեքստում:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930