Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ը պետք է ստանձնի իր գործառույթը, որպեսզի Միջազգային դատարանի որոշումները կատարվեն

Հոկտեմբեր 02,2026 15:24 Share

«Ապառաժ». ՄԱԿ-ը պետք է ստանձնի իր գործառույթը, որպեսզի Միջազգային դատարանի որոշումները կատարվեն, իսկ Արցախի ժողովուրդը վերջնականապես կարողանա իրացնել վերադարձի իրավունքը՝ միջազգային անվտանգության երաշխիքներով. ՄԱԿ-ի շրջանակներում անցկացված քննարկման հայտարարությունները

Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ցեղասպանությունից երեք տարի անց Christian Solidarity International-ը և նրա գործընկերները ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում անցկացված զուգահեռ միջոցառման ժամանակ նախազգուշացրել են, որ միջազգային հանրության կողմից Ադրբեջանի նկատմամբ իրականացվող հանդարտեցման քաղաքականությունը Հայաստանին կանգնեցնում է նույն ճակատագրին արժանանալու վտանգի առաջ։

Christian Solidarity International-ի հանրային պաշտպանության հարցերով տնօրեն դոկտոր Ջոել Վելդկամպը հայտարարել է, որ կարծես գոյություն ունի «չարտահայտված համաձայնություն» ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Եվրամիության և այլ շահագրգիռ ուժերի միջև, ըստ որի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղությունը» կարող է կառուցվել էթնիկ զտման, մշակութային ջնջման և նույնիսկ պատանդառության հիման վրա։

Նրա ընդգծմամբ՝ «այս չարտահայտված համաձայնությունը լիովին հակասում է ՄԱԿ-ի կանոնադրության և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի արժեքներին»։

ECLJ-ի ներկայացուցիչ Վան դեն Բոշը ներկայացրել է Ադրբեջանի անպատժելիությունը դադարեցնելու մի շարք քայլեր։

Նա կոչ է արել ՄԱԿ-ի անդամ պետություններին սառեցնել Ադրբեջանի հետ էներգետիկ պայմանագրերի ընդլայնումը, քանի դեռ պատանդները չեն ազատ արձակվել։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը այդ առևտրային շահերն օգտագործում է «լռություն գնելու» համար։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031