Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյանը՝ էկոնոմիկայից հեռանալու եւ բնապահպանության նախարար գնալու մասին (տեսանյութ)

Սեպտեմբեր 23,2016 12:39

Aravot.am-ի հարցին, թե ճի՞շտ են արդյոք մամուլում տեղ գտած այն լուրերը, որ դուք պատրաստվում եք հրաժարականի դիմում ներկայացնել եւ ստանձնել բնապահպանության նախարարի պաշտոնը, էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը, որն այսօր ասուլիս էր հրավիրել իր գործունեության 7 ամիսներն ամփոփելու, չպատասխանեց:

Սակայն ավելի ուշ այլ լրագրողների ճշտող հարցերին, թե ճի՞շտ է, որ Կարեն Կարապետյանը չի ուզում նրա հետ աշխատել՝ կարողությունները գնահատելով ոչ բավարար կամ ճի՞շտ է արդյոք, որ Արծվիկ Մինասյանի եւ Կարեն Կարապետյանի հարաբերությունները սրված են եւ այդ պատճառով է հեռանում էկոնոմիկայի ոլորտից, արդյո՞ք բնապահպանության նախարարի պաշտոն ստանձնելը համապատասխանում է իրականությանը, Արծվիկ Մինասյանը ասաց, որ այդ մասին պետք է քննարկեն ՀՅԴ Գերագույն մարմնում, որից հետո նոր միայն որոշում կայացնեն: Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը վստահեցրեց, որ չկա ոչ մի լարված հարաբերություն, ընդհակառակը՝ ինքը ուրախ է, որ նոր վարչապետը իր մոտեցումները եւ տնտեսության վերաբերյալ իր տեսլականն ունի:

Մանրամասները՝ տեսանյութում.

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930