Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Տարոն Մարգարյանն ասուլիս չի տալիս

Հոկտեմբեր 05,2016 21:02

Տարոն Մարգարյանը 2011 թվականից Երեւանի քաղաքապետի պաշտոնն է զբաղեցնում: Հինգ տարվա քաղաքապետը մինչ օրս ոչ մի անգամ ասուլիս չի տվել:

Տարոն Մարգարյանին մոտենալու եւ մի քանի հարց ուղղելու համար լրագրողից տիտանական ջանքեր են պահանջվում, նա հազվադեպ է պատասխանում լրագրողների հարցերին. այն էլ այն դեպքերում, երբ լրագրողներով որեւէ միջոցառման ժամանակ նրան կամ շրջապատում են, կամ ճանապարհը փակում:

Երեւանի ավագանու նիստերին ներկա գտնվելը լրագրողի համար եւս մի հնարավորություն է, որպեսզի կամ նիստի ընդմիջմանը, կամ նիստից հետո ու առաջ, ինչպես լրագրողներն են ասում՝ «բռնացնել» ու հարց հնչեցնել: Սակայն նույնիսկ նիստերի օրերին Տարոն Մարգարյանին հաջողվում է «փախչել» լրագրողներից: Նիստից առաջ պատճառաբանվում է՝ թե նիստը սկսվում է, կուշանա, նիստի ընդմիջմանն ու նիստից հետո էլ պարոն Մարգարյանը նկատելով լրագրողներին, այսպես ասած՝ «չորնիյ խոդով» է դուրս գալիս:

Ես, որպես լրագրող, ամեն անգամ ավագանու նիստին ներկա լինելով, հույս եմ ունենում, որ այս անգամ կհաջողվի նրան մոտենալ, բայց  նրա՝ ոչ հաստիքով «թիկնապահները»՝  իսկ հաստիքով՝ մամուլի պատասխանատունները ամեն կերպ խոչընդոտում են. թույլ չեն տալիս անգամ 5 մետր մոտ գնալ: Նույնիսկ խնդրանքիս՝ փոխանցել Տարոն Մարգարյանին, որ լրագրողները նրան են սպասում, հարցեր ունեն, քաղաքապետի մամուլի քարտուղարը «ցրում է»: Այսօր էլ Երեւանի ավագանու արտահերթ նիստն էր, ու կրկնվեց այն, ինչ այս 5 տարիների ընթացքում եղել է:

Իհարկե, այնպես չէ, որ Տարոն Մարգարյանն ընդհանրապես չի խոսում լրագրողների հետ, օրինակ ՀՀԿ ԳՄ նիստերից առաջ, նորից լրագրողների տիտանական ջանքերի արդյունքում մի երկու, ըստ էության, ոչինչ չասող նախադասություն հաջողվում է «կորզել» քաղաքապետից:

Քաղաքապետի եւ քաղաքապետարանի գործունեության մասին օրական մի քանի պաշտոնական հաղորդագրություններ են տարածվում. Երեւի մամուլի պատասխանատուները կարծում են, որ քաղաքապետի՝ այսինչ բակ, մայրաքաղաքի ամենատարեց քաղաքացուն այցելելու, խաղաղահրապարակ բացելու մասին լուրերը տարածելով է սահմանափակվում մամուլի հետ աշխատանքը: Դե, քաղաքապետարանից մեզ կարող են ասել՝ քաղաքապետն ու քաղաքապետարանը միշտ էլ բաց են, գրավոր գրեք ձեր հարցերը՝ կպատասխանեք: Բայց գրավոր հարցերն ու կենդանի հարց ու պատասխանը միանգամայն տարբեր բաներ են:

Եւ զարմանալի չէ, որ Երեւանի քաղաքապետարանը ինֆորմացիայի ազատության կենտրոնից որպես փակ կառույց ժանգոտ կողպեքի է արժանացել:

Տարոն Մարգարյանի՝ լրագրողների հետ ամենաանկաշկանդ հանդիպումները, թերեւս, լինում են ամանորյա ընդունելությունների ժամանակ, իսկ այդ հանդիպումների ժամանակ էլ, երբ Տարոն Մարգարյանը «տանտիրոջ» կարգավիճակով է ընդունում, հյուրասիրում լրագրողներին՝ ոչ նրա սրտով հարցեր գրեթե չի հնչեցվում:

Չեմ կարծում, թե քաղաքապետը ֆոբիա ունի լրագրողներից, ապա ինչո՞ւ է խուսափում ասուլիսներից, դեմ առ դեմ հարց ու պատասխաններից:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31