Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվա-Երևան ավտովթարից տուժածների համար կհատկացվի հատուկ ավիափոխադրամիջոց

Հոկտեմբեր 14,2016 11:03

Մոսկվա-Երևան ավտովթարից տուժած ուղևորների համար կհատկացվի հատուկ ավիափոխադրամիջոց՝ նրանց տեղափոխումը Երևան կազմակերպելու համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Հյուսիսային Օսիայի ԱԻՆ Գլխավոր վարչության օպերատիվ շտաբի պետ Ալեքսանդր Խորուժիյին:

«Նախագահի հրահանգով կհատկացվի ավիափոխադրամիջոց, որպեսզի բոլոր ցանկացողները տեղափոխվեն Երևան»,- ասել է նա:

Հիշեցնենք հոկտեմբերի 14-ին՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 04:30-ի սահմաններում, Հյուսիսային Օսիայում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա, վթարի է ենթարկվել ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող Մոսկվա-Երևան ավտոբուսը: Վթարի հետևանքով զոհվել է 5, վիրավորվել 27 մարդ: Հաղորդվում է, որ 20 վիրավոր գտնվում է հիվանդանոցում:

Բեսլանի մշակույթի տանը կազմակերպվել է ժամանակավոր տեղակայման կետ, որտեղ տարբեր տվյալներով գտնվում է 13-14 ուղևոր:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31