Լրահոս
Օրվա լրահոսը

Զերծ մնալով հիացմունքից

Հոկտեմբեր 29,2016 10:00

Երեկ ինձ մեկն ասում է՝ շատ չե՞ս հիանում Կարեն Կարապետյանի կառավարությամբ: Միանգամից ասեմ, որ ոչ մի կառավարություն, ոչ մի չինովնիկ եւ ոչ մի իշխանավոր չի կարող արժանանալ ոչ իմ, ոչ էլ որեւէ մեկի հիացմունքին: Եվ այդպես է ոչ միայն մեր, այլեւ աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Կորեայում իրենց առաջնորդով գուցե հիանում են, բայց պարզ է, որ «իրավիճակի փոփոխությունից» հետո նույն այդ հիացողները կփշրեն իրենց կուռքի արձանները այնպիսի փոքր կտորների, որ դրանք նույնիսկ որպես մետաղի ջարդոն հնարավոր չի լինի հանձնել:
Ես, օրինակ, հիանում եմ Մոցարտի երաժշտությամբ:

Բայց եթե մեզնից՝ Հայաստանի քաղաքացիներիցս մեկը ցանկանում է ինչ-որ բան անել՝ բազմոցին նստելու եւ փնթփնթալու փոխարեն, ես չեմ կարող չարախնդությամբ սպասել, թե երբ է նա տապալվելու, որ ասեմ՝ «այդպես էլ գիտեի»: Ընդ որում, պարտադիր չէ, որ այդ քաղաքացին լինի վարչապետ, դա կարող է լինել, ասենք, տնային տնտեսուհի, որն իր ընտանիքին աջակցելու համար որոշել է օրիգինալ թխվածքներ թխել եւ մատչելի գներով դրանք վաճառել հարեւաններին:

Դա կարող է լինել համակարգչային մասնագետ, որը որոշել է չսահմանափակվել ձանձրալի առօրյա աշխատանքով եւ որեւէ նոր ծրագիր գրել: Դա, վերջապես, կարող է լինել գործարար, որը որոշել է կաշառք չտալ մաքսավորներին եւ հարկային տեսուչներին ու բացահայտ՝ իրենց անուններով այդ «կերպարներին» ներկայացնել լրատվամիջոցներով:

Մի խոսքով՝ որեւէ բան անելու փորձերը կարող են արվել տարբեր մարդկանց կողմից եւ ունենալ տարբեր արտահայտություններ: Դրանք գուցե հիացմունքի արժանի չեն, բայց, մյուս կողմից, պետք չէ դրանց մոտենալ նախապաշարված, չարացած «աբիժնիկի» կեցվածքով: Նման «աբիժնիկական» կարծրատիպերը՝ նոր կառավարության հարցում, հանդիպում են նախեւառաջ լրատվամիջոցներում, եւ դա բնական է, որովհետեւ դրանց զգալի մասը կապ ունի այն մարդկանց հետ, որոնք ինչ-որ պաշտոններ են ունեցել, իսկ հիմա պաշտոնի չեն, եւ իրենց համար տհաճ է որեւէ գործող պաշտոնյայի հասցեին որեւէ լավ բան լսել: Մարդկայնորեն հասկանալի է, բայց մենք բոլորս պետք է փորձենք սահմանափակել մեր «էգոն» եւ լինել փոքր-ինչ ավելի բարյացակամ:

Դա ամենեւին չի նշանակում, որ Կարեն Կարապետյանի կառավարությունն անպայման կհաջողի կամ՝ որ այդ կառավարության անդամները չեն հասցրել սխալ բաներ անել: Հիացմունք, կրկնեմ, չկա եւ չպիտի լինի: Բայց երբեմն արժե մարդկանց մի փոքր քաջալերել:

Երբ 22 տարի առաջ Վանո Սիրադեղյանն ինձ առաջարկում էր թերթի խմբագիր դառնալ, իմ առաջին ռեակցիան շատ բնական էր՝ ես ընդունակ չեմ թերթ խմբագրել, ինչին Վանոն պատասխանեց՝ հավատա իմ փորձին, ես ավելի լավ գիտեմ, թե ով ինչի է ընդունակ:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Իրավաբան says:

    Երևի նկատի ունեք Հյուսիային Կորեան:
    Ի դեպ հարավայինում էլ մի բան չի))))))))))))
    https://slon.ru/posts/75457

  2. Իրավաբան says:

    Հա , մեկ էլ ասեք, որ թերթին ով է կապված, ներսից մարդեք, մենք էլ ենք ուզում իմանալ:Լուրջ:ոչ թե ակնարկեք, տենց ավելի ազնիվ չի????

  3. Հ.Շ. says:

    Հապճեպ ու կանխահաս, սկզբնապէս անհիմն ու կամայական կարծիք մը, մտային եւ զգացական դիրքորոշում մը, որ ժամանակի ընթացքով, ոչ թէ կը համընկնի հետագային գոյացող իրականության հետ, այլ այդ իրականությունը իսկ կը ստեղծէ, կ’արտադրէ, սա ծանօթ հոգեբանական հղացք մըն է ՝ self-fulfilling prophecy կը կոչվի

    Զայն կարելի է գործադրել դրական ուղղությամբ, կամ բացասական կերպով:

    Այս Խմբագիրը վճռականօրէն ընտրել է դրական ուղին: Հետեւաբար, որպէս վերոհիշյալ հղացքի մի այլ օրինակ, Սիրադեղյանի այդ մէկ ասածը գոնէ իրականություն է դարձել:

  4. Լավատես says:

    ՝ոչ մի կառավարություն, ոչ մի չինովնիկ եւ ոչ մի իշխանավոր չի կարող արժանանալ ոչ իմ, ոչ էլ որեւէ մեկի հիացմունքին՝

    Եթե կառավարությունu ամեն ինչ անի արտագաղթը կասեցնելու ու համապատասխանորեն հայրենադարձություն ապահովելու համար, ես ի վիճակի չեմ լինի այդ կառավարության հանդեպ իմ հիացմունքը թաքցնել:

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31