Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի է 17-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի բասկետբոլի տղաների առաջնության հաղթողը

Հոկտեմբեր 29,2016 13:03

Հոկտեմբերի 28-ին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի (ՀՖԿՍՊԻ) մարզախաղերի դահլիճում տեղի ունեցավ 17-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի ծրագրով բասկետբոլի տղաների առաջնության եզրափակիչ փուլը։

Եզրափակչում հանդիպեցին ՀՖԿՍՊԻ-ի եւ Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) թիմերը։ Հանդիպման ընթացքում ՀՖԿՍՊԻ թիմը հաղթանակ տարավ 68-51 հաշվով։

Եզրափակչի ավարտին 1-ին տեղում է ՀՖԿՍՊԻ թիմը, 2-րդ տեղում ԵՊԲՀ-ի, իսկ 3-րդ տեղում Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի թիմը:

ՀՀ ուսանողական մարզական խաղերի գլխավոր քարտուղար, ՀՀ ուսանողական ֆեդերացիայի նախագահության անդամ Հովհաննես Գաբրիելյանը փաստեց,  որ նախորդ տարվա համեմատ ուսանողների շրջանում բասկետբոլի նկատմամբ հետաքրքրության աճ է նկատվում:

bas2

Այս տարի առաջնությանն առաջին անգամ մասնակցում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) թիմը:

Նշենք, որ առաջնությանը մասնակցում էին 9 բուհերի`ՀՖԿՍՊԻ-ի, ԵՊԲՀ-ի, ՃՇՀԱՀ-ի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ), Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ), Հայաստանի ամերիկյան համալսարանի, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի,  Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի թիմերը:

Տեղեկացնենք, որ նոյեմբերի 1-3-ը կկայանան ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Ուսանողական գավաթ» մարզական մրցաշարի  աղջիկների բասկետբոլի գավաթի առաջնությունը: Այնուհետև 17-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի հանդբոլի տղաների առաջնությունը: Իսկ նոյեմբերի վերջին տեղի կունենա վոլեյբոլի մրցաշարը:

Հովհաննես Գաբրիելյանը նաև տեղեկացրեց, որ մյուս տարվանից խաղային ձևերում ուսանողական առաջնություններն անցկացվելու են լիգաների ձևով և ողջ տարվա ընթացքում:

bas3

17-րդ հանրապետական  ուսանողական մարզական խաղերին 9 մարզաձևի 14 առաջնություններում ընդհանուր առմամբ մասնակցում է 20 բուհերի մոտ 2500 ուսանող Հայաստանից և Արցախից։
Հանրապետական ուսանողական մարզական խաղերը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ՀՀ ԿԳՆ-ն և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31