Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը պատրաստ է հազարական դրամ փոխհատուցման հիմնադրամում իր երեք տեղերից երկուսը տալ ընդդիմությանը

Նոյեմբեր 14,2016 22:25

ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո Էդուարդ Շարմազանովն արձագանքելով լրագրողների անհանգստությանը, թե հասարակությունը ինչպե՞ս կարող է վստահ լինել, թե զոհված եւ վիրավորված զինվորների ընտանիքներին փոխհատուցելու համար վճարվելիք հազարական դրամը ըստ նպատակի կուղղվի եւ ինչպե՞ս կարող է վերահսկել դրամական շարժը, պատասխանեց. «Դա բարոյական, շատ կարեւոր նախագիծ է եւ ես կարծում եմ՝ բոլոր այն խնդիրները, որ կան, չպետք է կապել այս նախագծի հետ:

Թացը չորի հետ չպետք է խառնենք: Ես գտնում եմ, որ բոլորս պետք է մասնակցենք մեր անվտանգության համակարգի ամրապնդմանը: Իսկ չարաշահումների, թափանցիկ եւ հրապարակային ծախսերի խնդրին, այսօր եւ պաշտպանության նախարարն անդրադարձավ եւ մենք: Այդ հիմնադրամի բոլոր գումարները պետք է ծախսվեն հնարավորինս թափանցիկ… Կառավարությանը ներկայացվում է երեք ներկայացուցիչ:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդհուպ առաջարկեց կառավարության երկու տեղը տրամադրել ընդդիմադիր գործիչներին: Այնտեղ (հիմնադրամում) տեղ ունի նաեւ հասարակական սեկտորը: Այսինքն, իշխանությունը՝ կառավարությունը, քաղաքական մեծամասնությունը, պատրաստ է, եթե դրա կարիքը լինի, իր երեք տեղերից երկուսը տալ մեր ընդդիմադիր գործընկերներին, որպեսզի մեր հասարակության, ընդդիմության մեր գործընկերների մեջ հարցականներ չառաջանան»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Այսպես է դարերով,դրա պատճառով աշխարհի ամենափոքր պետություններից ենք:Հայ նախարարների մեծամասնությունը ընդիմադիր են եղել կենտրոնական իշխանությանը՝մի մասը ձգվել է դեպի Բյուզանդիա,մեկելը՝Պարսկաստան,երրորդը ինքնիշխան թագավորություն է ստեղծել՝արդյունքում պառակտվել է երկիրը…և կորցրել ենք ինքնակառավարվելու բնազդը:Հիմա էլ 1000դրամների հարցն է՝ինձ թվում է պետք է կարևորվի,որ ազգովի մասնակից ենք բանակի զարգացման գործին,ամենքս իր լուման է ներդրում ,այլ ոչ թե պատճառաբանություներ բերենք թե ինչպես են ծախսվելու հավաքված փողերը:Գոնե այս պարագայում միասնական լինենք….:Թե?կորցնենք երկիրը,հետո գլուխներս ծեծենք..:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930