Լրահոս
Օրվա լրահոսը

Հայազգի նշանավոր գործիչ Գժեգոժ Պիրամովիչի հիշատակին նվիրված միջոցառումներ Լեհաստանի Կուրուվ քաղաքում

Նոյեմբեր 15,2016 21:15

Նոյեմբերի 14-ին Լեհաստանի Կուրուվ քաղաքում տեղի ունեցան Լեհաստանի պատմության նշանավոր գործիչներից մեկի՝ Լեհաստանի կրթության նախկին նախարար, բանաստեղծ, հոգևորական, Լեհաստանի՝ բարձրագույն «Սպիտակ Արծիվ» շքանշանի ասպետ, հայազգի Գժեգոժ Պիրամովիչի (Փիրումյան) մահվան 215-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ: Գժեգոժ Պիրամովիչը նաև հանդիսանում է Լեհաստանի առաջին Սահմանադրության տեքստի համահեղինակներից մեկը:

Միջոցառումներին մասնակցելու նպատակով Կուրուվ ժամանած Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Կուրուվի վույտ (համայնքի ղեկավար) Ստանիսլավ Վոյչիխը, տեղական իշխանությունների այլ ներկայացուցիչներ, քաղաքի բազմաթիվ մտավորականներ մասնակցեցին Գժեգոժ Պիրամովիչի հիշատակին մատուցված Սուրբ պատարագին: Ներկաներին ուղղված իր խոսքում ՀՀ դեսպանը նշեց, որ հպարտություն է ապրում` իմանալով հայազգի նշանավոր գործիչների՝ Լեհաստանի պատմության մեջ ունեցած ակնառու և բացառիկ դերակատարության մասին, որոնց թվին է դասվում նաև պետական, հասարակական և կրոնական գործիչ Գժեգոժ Պիրամովիչը:

Այնուհետև, դեսպան Ղազարյանը և Կուրուվի վույտ Ստանիսլավ Վոյչիխը ծաղիկներ են զետեղել և հարգանքի տուրք մատուցել Գժեգոժ Պիրամովիչի և նրա մոր՝ եկեղեցու բակում զետեղված հուշատախտակների առջև:

ՀՀ դեսպանը Կուրուվի վույտի ուղեկցությամբ այցելել է նաև քաղաքի թանգարան, որտեղ ներկայացված ցուցանմուշներն առավելապես վերաբերում են Գժեգոժ Պիրամովիչի կյանքին և գործունեությանը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930