Լրահոս
Օրվա լրահոսը

Հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում

Նոյեմբեր 19,2016 17:17

Աշխատանքային այցով Երեւանում գտնվող ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովն ու կոմիտեի անդամները ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի, հանձնաժողովի նախագահի տեղակալ Ալեքսանդր Արզումանյանի եւ հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանի ուղեկցությամբ նոյեմբերի 19-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Ռուս խորհրդարանականները ՌԴ Դաշնային ժողովի անունից ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը։

ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը նշել է. «Հարգանքի տուրք մատուցելով 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ մեկ անգամ եւս համոզվում ենք, թե որքան փխրուն է խաղաղությունը, թե որքան հրեշավոր է բռնությունը, որքան սարսափելի են ազգերի միջեւ կոնֆլիկտները: Մենք ամեն ինչ պետք է անենք նոր ողբերգություններ թույլ չտալու համար։ Մենք հայ ժողովրդի հետ ենք»։

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930