Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարարը պատվոգրեր է հանձնել Հանրային հեռուստառադիոընկերության մի խումբ աշխատակիցների

Նոյեմբեր 22,2016 19:45

ՀՀ զանգվածային լրատվամիջոցներով ՀՀ զինված ուժերի առօրյան լուսաբանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրային հեռուստաընկերության 60-րդ և Հանրային ռադիոընկերության 90-րդ տարեդարձերի կապակցությամբ նոյեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պատվոգրեր է հանձնել Հանրային հեռուստառադիոընկերության մի խումբ աշխատակիցների:

Մասնավորապես, պարգևատրվել են «Իմ բանակը» հաղորդաշարի հեղինակ Վարդան Հովհաննիսյանը, «Մարտիկ» հաղորդաշարի հեղինակ Սեյրան Շահսուվարյանը, «Ռադիոլուր» լրատվական գործակալության ավագ լրագրողներ Ալիսա Գևորգյանն ու Արմինե Գևորգյանը և «Ռադիոլուր» լրատվական գործակալության հասարակական հաղորդումների բաժնի հեղինակ Իրինա Բարսեղյան-Կրպեյանը:

Շնորհավորելով պարգևատրվելու կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը զինված ուժերի գործունեության համակողմանի ու անաչառ ներկայացման առումով կարևորել է  ԶԼՄ-ների դերը բանակում և ողջունել լրատվության միջոցներով զինված ուժերին վերաբերող նոր գաղափարների ու նոր ծրագրերի կյանքի կոչման աշխատանքների շարունակականությունը:

ՀՀ Պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930