Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Նոյեմբերյանցիները հարո՞ւստ են, որ տաքսիով են Երեւան հասնում

Նոյեմբեր 22,2016 21:11

Վարչապետ Կարեն Կարապետյանը կարեւորել է գյուղական բնակավայրերի տրանսպորտի խնդիրը:  Մինչդեռ 2014թ. հոկտեմբերից, ավելի քան 2 տարի, սահմանամերձ Նոյեմբերյանի տարածաշրջանից Երեւան եւ հակառակ ուղղությամբ հանրային տրանսպորտ չի գործում: Տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից հայտարարած Երեւան-Նոյեմբերյան եւ հակառակ ուղղությամբ ավտոբուսային կամ միկրոավտոբուսային ուղերթների մրցույթները չեն կայանում, քանզի դրանց մասնակցող ընկերություններ չեն լինում:

Նոյեմբերյան –Երեւան եւ Երեւան-Նոյեմբերյան միկրոավտոբուսային երթուղին նախկինում առանց ուղեւորների էր մնացել տաքսիների հետ անհավասար մրցակցության պատճառով: Արտագաղթի հետեւանքով ուղեւորների քանակը Հայաստանում, այդ թվում՝ Նոյեմբերյանում նվազել է: Տաքսի ծառայությունները եւ անհատ տաքսիստները Նոյեմբերյան- Երեւան եւ հակառակ ուղղությամբ մեկ անձին փոխադրում են 3 հազար դրամով, նախկինում միկրոավտոբուսի ուղեվարձը 2000 դրամ էր:

Տաքսիները ուղեւորին վերցնում են նրանց ցանկացած վայրից եւ հասցնում Երեւանի ցանկացած կետ, ինչը ուղեւորին ձեռնտու է: Սակայն դա նաեւ խնդիր է ստեղծում: Տաքսիստները տարբեր վայրերից ուղեւորներ են հավաքում, մեքենայի 4 ուղեւորներին հասցնում Երեւանի տարբեր տեղեր, ինչի պատճառով ուղեւորները հաճախ ուշանում են, չեն հասցնել մայրաքաղաքում ունեցած գործերն անել: Միկրոավտոբուսային երթուղին սպասարկող ընկերությունը կարող է տաքսիների մրցակցությանը դիմանալ, եթե Նոյեմբերյան-Երեւան եւ հակառակ ուղղությամբ երթեւեկող բոլոր տաքսիստները գործեն օրինական դաշտում, հարկեր վճարեն: Շատ գործազուրկներ ոչ լավ օրից հիմա տաքսի են քշում:

Բազմաթիվ նոյեմբերյանցիներ դժգոհում են, որ Նոյեմբերյանը Երեւանին կապող միկրոավտոբուսային երթուղին փակվեց: Այն համեմատաբար էժան սպասարկում էր իրականացնում, մեկնումի եւ ժամանելու ժամը ստույգ էր: Ե՞րբ կգործի ավտոբուսային կամ միկրոավտոբուսային երթուղին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930