Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՊ-ի Ալիկը ոստիկանությանը բողոքում է արյունոտ տեսարաններից ու դիակների ցուցադրությունից

Դեկտեմբեր 08,2016 15:35

Այսօր ԱԺ-ում Ալեքսան Պետրոսյանը՝ ՄԱՊ-ի Ալիկը, իր ձեւակերպմամբ՝ հասարակության կողմից բարձրացված հարց ուղղեց փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին. «Շատ-շատ քաղաքացիներ բողոքում են, որ մարդասպանությունները, դժբախտ դեպքերը,  վթարների հետ կապված, որ մարդիկ են մահանում, անընդհատ հեռուստատեսությունով ցույց են տալիս տարբեր ալիքներով ու մի քանի անգամ: Երեխաներ են նայում, վախենում են, կարելի՞ է անընդհատ բացասական նյութերով…Հա, հիմա ավարիա է եղել, դժբախտ դեպք է պատահել, մարդը մահացել է, պարտադի՞ր է, որ մի շաբաթ անընդհատ հեռուստատեսությունով մարդուն մեռած ցույց տան, արյունոտ ցույց տան, տհաճ է, երեխաներ են նայում»:

Նա բողոքեց, որ գունավոր էլ ցույց են տալիս. «Մարդիկ ասում են՝ խնդրեք ոստիկանությանը, որ քիչ ցույց տան, էլի, տպավորություն է, որ ամեն օր այդքան մարդ է մահանում»:

Նա հարյուրավոր մարդկանց անունից խնդրեց. «Մի քիչ քչացրեք, էլի, մի քիչ պարկեշտ ձեւով ցույց տան, կամ ընդհանրապես ցույց չտան: Կինոյի նման ցույց են տալիս, կինո են նկարում՝ ամեն երեւույթի հետ կապված»:

Փոխոստիկանապետն էլ պատասխանեց, որ ԶԼՄ-ներում այդպիսի տեսարաններ տարածելու առումով ոստիկանության տարածածը շատ քիչ է: Ըստ նրա, լրագրողներն են դա չարաշահում, իսկ 02-ը եւ ոստիկանությունը բավականին զուսպ են:

Ալեքսան Պետրոսյանն էլ հորդորեց արգելել, թույլ չտալ, որ հեռուստատեսությամբ նման տեսարաններ ցուցադրեն. «Հեռուստատեսությանը ասեք՝ գիտես ինչ, դու իմ մասով ես ցույց տալի՞ս, մի ցույց տուր, կամ՝ այ այսքան ցույց տուր»:

Փոխոստիկանապետը հիշեցրեց, որ իրենք նման լիազորություններ չունեն, ավելի շատ պատգամավորները կարող են դա անել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031