Լրահոս
Օրվա լրահոսը

«Եկեք չքաղաքականացնենք». ՊՆ գեներալը՝ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ ծառայած չլինելու մասին (Տեսանյութ)

Դեկտեմբեր 12,2016 14:52 Share

«Այս պահի դրությամբ ՀՀ ԶՈՒ-ին կցագրված պահեստազորայինների 95 տոկոսը ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում եւ հիմնականում՝ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում»,-այսօր ԱԺ-ում անդրադառնալով խնդրին, որ ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքում ոչ բոլոր կամավորներն ունեին մարտական պատրաստվածություն, լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ ԶՈՒ ԳՇ Կազմզորահավաքային վարչության պետ, գեներալ-մայոր Կամո Քոչունցը:

Լրագրողի դիտարկմանը, որ, օրինակ, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին անգամ բանակում չի ծառայել, Կամո Քոչունցն այսպես արձագանքեց. «Եկեք չքաղաքականացնենք, ում որդին ուզում է՝ լինի…մենք ունենք զորահավաքին եւ պահեստազորայիններին առնչվող օրենքներ»:

Մանրամասն՝ տեսանյութում: 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031