Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքում հանդիսավորությամբ բացվել է ականավոր գիտնական Բորիս Պիոտրովսկու հուշատախտակը

Դեկտեմբեր 12,2016 16:27 Share

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Պետական Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկու հետ միասին ներկա է գտնվել ականավոր գիտնական, ԽՍՀՄ և ՀԽՍՀ գիտությունների ակադեմիաների ակադեմիկոս Բորիս Պիոտրովսկու հիշատակը հավերժացնող հուշատախտակի բացման արարողությանը:

Հուշատախտակի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին և մեծ գիտնականի որդուն՝ Միխայիլ Պիոտրովսկուն: Երևանի Զաքյան 2 հասցեում գտնվող տանը Բորիս Պիոտրովսկին ապրել է շուրջ կես դար, և այսօր, ըստ էության, սա նրա յուրովի վերադարձն է հայրենի օջախ: Միջոցառման մասնակիցները, առանձնակի կարևորելով Բորիս Պիոտրովսկու գիտական գործունեությունը, նշել են, որ ակադեմիկոսի թողած գիտական ժառանգությունն անգնահատելի է ոչ միայն ներհայաստանյան, այլև համաշխարհային գիտական մակարդակով: Մեծ գիտնականի բրոնզաձույլ դիմաքանդակը ներկայացնող հուշատախտակի քանդակագործն է Տիգրան Մուրադյանը, ճարտարապետը՝ Տիգրան Բարսեղյանը:

 

Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031