Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկում են Արաս Օզբիլիզին ազատել պարտադիր զինծառայությունից

Դեկտեմբեր 13,2016 21:21

Կառավարության դեկտեմբերի 15-ի նիստի օրակարգում է ներառված ֆուտբոլիստ Արաս Իհսանի Օզբիլիզին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին որոշման նախագիծը: Այս նախագծի ընդունման անհրաժեշտությունն, ըստ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության, պայմանավորված է այն հանգամանքով, որ պետք է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական թիմի առաջատար ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզի մասնակցությունն ապահովել ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլերին:

Ըստ որոշման նախագծի, կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի № 1372‑Ա որոշմամբ Արաս Օզբիլիզին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում էր տրվել մինչեւ 2016 թվականի ձմեռային զորակոչը: Քանի որ Արաս Օզբիլիզի 27 տարին լրանում է 2017 թվականի մարտի 9-ին, հնարավոր չէ նրան պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ կամ երկարաձգել տարկետման ժամկետը։ Հետեւաբար, ինչպես նշված է նախագծում, անհրաժեշտություն է առաջացել ազատել նրան պարտադիր զինվորական ծառայությունից։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031