Դեկտեմբերի 26-ին Ժողովրդական արվեստի թանգարանում կայացած ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ կրճատումներ են նախատեսված նախարարությունում, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը պատասխանեց, որ կրճատումները կլինեն 20%-ի չափով:
Aravot.am-ը հարցրեց՝ մտավախություն չունի՞ ընտրություններից առաջ այդքան մարդու կրճատել ու դժգոհ տրամադրություններ արթնացնել, արդյոք դա իրեն կներեն «վերեւներում»:
Նախարարը պատասխանեց՝ «Ընտրություններն ե՞ն կարեւոր, թե՞ ոլորտի առողջացումը»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ