Լրահոս
Օրվա լրահոսը

Ծաղկաձորի «Արարատ Ռեզորթ» հյուրանոցի մոտ ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ

Հունվար 04,2017 16:45

Հունվարի 4-ին, ժամը 13.38-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Արարատ Ռեզորթ» հյուրանոցի մոտակայքում ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Մ. Մկրտչյան փողոցի թիվ 54 հասցեից՝ «Արարատ Ռեզոր» հյուրանոցային համալիրի մոտակայքից, արգելափակումից դուրս են բերել «Mitsubishi Chariot» մակնիշի 89 PR 899 պետհամարանիշով (վարորդ՝ Է. Մ.) ավտոմեքենան:

ԱՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031