Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական զինուժը կրակ է բացել միջպետական ճանապարհի վրա

Հունվար 13,2017 18:45 Share

Սահմանամերձ Ոսկեւվան և Ոսկեպար գյուղերի բնակիչները հայտնեցին, որ Հունվարի 13-ին ժամը 16-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Ղազախի շրջանի հենակետերից կրակ է բացել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածի վրա: Նշված ճանապարհը երթեւեկի համար որոշ ժամանակով փակվել է: Ժամը 17-ից սահմանամերձ ճանապարհը բաց է, սակայն որոշ վարորդներ ապահովության համար նախընտրում են Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ ճանապարհով երթեւեկել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել