Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ն եւ ՌԴ-ն փոխօգնության նոր հուշագիր կստորագրեն․ Սրբուհի Գալյան

Նոյեմբեր 10,2026 15:54 Share
Աջակցեք aravot.am-ին

Հայաստանն ու Ռուսաստանն աշխատում են փոխօգնության մասին հուշագրի ստորագրման ուղղությամբ․ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Հիշեցնենք, Երեւանում այսօր ընթանում էր Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ նիստը։

Սրբուհի Գալյանը մանրամասնեց, որ այժմ ընթանում է փաստաթղթի դրույթների համաձայնեցումը․ «Միաժամանակ այս ոլորտում համագործակցության ընթացքում խնդիրներ չեն եղել, քանի որ ստորագրված են ԱՊՀ բոլոր մասնակից երկրների մասնակցությամբ բազմակողմ կոնվենցիաներ»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նիստի մեկնարկին, իր բացման խոսքում ՌԴ արդարադատության նախարարը հայտարարեց, որ չնայած ԱՊՀ անդամ պետությունները զուգահեռաբար հարաբերություններ են ձեւավորում տարբեր միջազգային կառույցներում, ԱՊՀ-ում երկրների համագործակցությունը շարունակում է մնալ աննախադեպ։ Պատճառն, ըստ նրա, այն է, որ ԱՊՀ-ն այն կառույցն է, որը մասնակից պետությունները ժառանգել են համատեղ խորհրդային անցյալից։ Ընդհանուր առմամբ դրական որակելով պատկան նախարարությունների համագործակցությունը կառույցում, նա կարծում է, որ համագործակցության նոր մակարդակի ճարտարապետության նախաձեռնության հիմքերն այս հավաքով պետք է դնել՝ ամրապնդելով քաղաքացիների աջակցության մեխանիզմները։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30