«Ազատություն».Հայ – թուրքական սահմանի բացումը շատ երկար չի ձգվի, երբ Հայաստանն ու Ադրբեջանը լիարժեք համաձայնության գան, «Ազատությանն» ասել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը:
«Մենք ակնկալում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը լիարժեք համաձայնության կգան: Սա մեզ համար կարևոր է: Ես բանակցություններ եմ վարել իմ գործընկեր հայ նախարարի հետ: Մենք կատարել ենք անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ ինչպես երկաթուղային դարպասի [նկատի ունի Կարս – Գյումրի երկաթուղին], այնպես էլ Ալիջանի ցամաքային սահմանի բացման ուղղությամբ: Փոխադարձ համաձայնության դեպքում և հաշվի առնելով Ադրբեջանի զգայունությունը՝ մենք կարծում ենք, որ համաձայնության ձեռքբերումից հետո սահմանի բացումը շատ երկար չի ձգվի: Աստծո կամոք, դա տեղի կունենա կարճ ժամանակում», -«Ազատության» թղթակցին ասել է Աբդուլքադիր Ուրալօղլուն, ով մասնակցում է թուրքական Անթալիայում անցկացվող ՄԱԿ-ի կլիմայի համաժողովին՝ COP 31-ին:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:



















































