«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի տելեգրամյան գրառումը
«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունների թեկնածու Արսեն Գևորգյանի մահը, որը վրա հասավ կալանավայրում, ՏԻՄ ընտրական գործընթացների շրջանակում թեկնածուների նկատմամբ գործադրվող աննախադեպ ճնշումների ողբերգական հետևանքներից է։
Նման դեպքերում կիրառվող անհամաչափ ճնշումներն ու կոշտ իրավական մեթոդները, ցավոք, ինչպես բազմիցս ահազանգել ենք, կարող են անդառնալի հետևանքներ ունենալ։
Արսեն Գևորգյանի մահը պետք է դառնա լուրջ ահազանգ՝ վերանայելու նման դեպքերով կալանավորումների և ընդհանրապես, մարդկանց տներ ներխուժելու, նրանց բերման ենթարկելու՝ Հայաստանում կիրառվող անընդունելի պրակտիկան։
Կարդացեք նաև
Խորին ցավակցություններս Արսեն Գևորգյանի բոլոր հարազատներին և ընկերներին։



















































